Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել Կասպից ծովի հարցերի շուրջ, տեղեկացնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Կասպից ծովում հնգակողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է 2022 թվականի հունիսի 29-ին մերձկասպյան պետությունների 6-րդ գագաթնաժողովում ընդունված որոշումների իրականացումը։
Խորհրդակցությունների ընթացքում Մոսկվան և Բաքուն մտքեր են փոխանակել մերձկասպյան պետությունների համագործակցության հարցերի, ինչպես նաև Կասպյան տարածաշրջանում անվտանգության հարցերի, համաձայնագրերի նախագծերի շուրջ: