Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի զորամասի տարածքում հրդեհ է բռնկվել
Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում օգոստոսի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին, հրդեհ է բռնկվել զորամասի տարածքում։ Այս մասին սոցցանցերում գրել է քաղաքային շրջանի ղեկավար Անդրեյ Զայցևը։
«Հրդեհը եղել է տնտեսական շենքում։ Այն արդեն մարված է։ Ըստ օպերատիվ տվյալների՝ զոհեր և վիրավորներ չկան»,- գրել է նա, գրում է News.am-ը։