երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռուսաստանի քայլերը երբեք ուղղված չեն եղել և չեն լինի Ադրբեջանի դեմ. Շոյգու

Ռուսաստանի քայլերը երբեք ուղղված չեն եղել և չեն լինի Ադրբեջանի դեմ. Շոյգու

Մոսկվան շահագրգռված չէ Հարավային Կովկասում լարվածության սրմամբ։ Այս մասին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ։

"Գիտենք և տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին.և գիտենք այն տագնապների մասին, որոնք առկա են մեր բազա կատարած թռիչքների հետ կապված ։ Ուզում եմ միանգամից ասել ՝ մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և ուղղված չեն Ադրբեջանի՝ մեր հարևանի և մեր գործընկերոջ դեմ ։ Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ", - նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը ։

Նախարարը պարզաբանել է, որ Ռուսաստանը Գյումրիի իր բազայում կառուցում է սոցիալական օբյեկտներ, որոնցով զինվորականներն այս պահին ապահովված չեն, եւ հենց դրանով է բացատրվում "ինչ-որ աննշան ակտիվությունը":  Երկրորդը, հավելել Է Շոյգուն, այդ ակտիվությունը կապված է զորակոչային արշավի հետ, երբ որոշ զինծառայողների պետք էր տուն վերադառնալ, մյուսներին ՝ տանել ծառայության վայր: "Կրկնեմ եւս մեկ անգամ. մեր գործողություններն ու քայլերը երբեք ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ եւ ուղղված չեն այսօր", - վստահեցրել է ՌԴ պաշտպանության նախարարը

  • Կիսվել: