ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ օրում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ ոչնչացնելու մասին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ օրում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ ոչնչացնելու մասին

ՀՕՊ համակարգերը վերջին մեկ օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 9 կառավարվող ավիառումբ և ինքնաթիռի տեսակի 668 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ անցած օրվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար: Հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններին։

Նշվում է նաև, որ ռուսական զինուժը հարվածներ է հասցրել նաև ուկրաինական դիրքերին՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սլավյանսկ, Կոնստանտինովկա և Կրամատորսկ բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև առաջխաղացում է կատարվել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքերը։

  • Կիսվել: