կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանի ՊՆ-ի այցը ԿԺԴՀ վկայում է զենք գնելու Ռուսաստանի ցանկության մասին. Բլինքեն

Ռուսաստանի ՊՆ-ի այցը ԿԺԴՀ վկայում է զենք գնելու Ռուսաստանի ցանկության մասին. Բլինքեն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը ԿԺԴՀ վկայում է զենք գնելու Ռուսաստանի ցանկության մասին։ Այս մասին պետական Ավստրալիայում՝ Բրիսբեն քաղաքում, ՛՛2+2՛՛ ձևաչափով բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Նշենք, որ նրա հետ այդ բանակցություններին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը և Ավստրալիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներ Ռիչարդ Մարլսն ու Փենի Վոնգը:

՛՛Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցի մասին հաղորդագրություններին, ապա ես խիստ կասկածում եմ, թե նա այնտեղ արձակուրդում է՛՛,-ասել է Բլինքենը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը հուսահատ վիճակում աջակցություն ու զենք է փնտրում. ՛՛Եվ մենք դա տեսնում ենք Հյուսիսային Կորեայում՛՛:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ղեկավարած  պատվիրակությունն այցելել է Հյուսիսային Կորեա, որտեղ մասնակցել է ՛՛1950-1953 թվականների պատերազմում Կորեայի ժողովրդի մեծ հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը՛՛։

Շոյգուն Փհենյանում Հյուսիսային Կորեայի հիմնադիր առաջնորդ Կիմ Իր Սենի հրապարակում ներկա է եղել հանդիսավոր զորահանդեսին։ Բացի այդ, նա բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

  • Կիսվել: