շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանի պայքարին աջակցելը համարում ենք մեր պարտքը՝ մեր եղբայրների առաջ. Հյուսիսային Կորեայի նախագահ

Ռուսաստանի պայքարին աջակցելը համարում ենք մեր պարտքը՝ մեր եղբայրների առաջ. Հյուսիսային Կորեայի նախագահ

Հյուսիսային Կորեան լիովին կաջակցի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգային շահերի համար Ռուսաստանի պայքարին: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դա համարում ենք մեր պարտականությունը մեր եղբայրների առաջ։ Հավատարիմ կմնանք Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի ոգուն»:

Նշենք, որ օրերս Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը հանդիպում են ունեցել: Ռուսաստանի նախագահը գոհունակություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում ձեռք են բերել առանձնահատուկ բարեկամական և դաշնակցային բնույթ։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմին՝ Կուրսկում ուկրաինական ուժերի դեմ կռվելու նպատակով հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու համար: Կիմ Չեն Ընն էլ հայտարարել է՝ «եթե Փհենյանն էլի ինչ-որ բանով կարող է օգնել Ռուսաստանին, ապա անպայման կանի դա»։

 

  • Կիսվել: