կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն (ԿԺԴՀ): Այս  մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ ԿԺԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրության մեջ։

Փհենյանի Սունան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ռուսաստանի պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է ԿԺԴՀ պաշտպանության նախարար բանակի գեներալ Նո Գվան Չհոլը:

Վերջին շաբաթներին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 10 000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

 

  • Կիսվել: