շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանի նախագահի «իմպերիալիստական ​​ծրագիրը» չի ավարտվի Ուկրաինայի նվաճմամբ. Գերմանիայի կանցլեր

Ռուսաստանի նախագահի «իմպերիալիստական ​​ծրագիրը» չի ավարտվի Ուկրաինայի նվաճմամբ. Գերմանիայի կանցլեր

Ռուսաստանի նախագահի «իմպերիալիստական ​​ծրագիրը» չի ավարտվի Ուկրաինայի նվաճմամբ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է DW-ն:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք ամեն օր և աճող ինտենսիվությամբ բախվում ենք հիբրիդային ռուսական հարձակումների, դրանց թվում՝ մեր ենթակառուցվածքների վրա: Մոսկվան ոչնչացրել է «կանոնների վրա հիմնված կարգը, աշխարհի եվրոպական ճարտարապետությունը», և Գերմանիան կանգնած է «պատմական խնդիրների» առջև՝ «կառուցելու նոր անվտանգության ճարտարապետություն, որը պետք է տևի մի քանի տասնամյակ: Այն, ինչ մենք անվանում ենք լիբերալ համաշխարհային կարգ, բազմաթիվ կողմերից, այդ թվում՝ քաղաքական Արևմուտքի ներսում ճնշման տակ է»։

Ըստ կանցլերի՝ առաջիկա տարիներին Գերմանիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ կփոխվեն։ «Միացյալ Նահանգները վերանայում է իր շահերը, և դա վերջին օրերին չի սկսվել։ Մենք՝ Եվրոպայում, ևս պետք է ճշգրտենք մեր շահերը՝ առանց կեղծ կարոտախտի»,-նշել է նա:

Մերցը նաև հավելել է, որ անհրաժեշտ է աշխատել նոր առևտրային համակարգի վրա, դիվերսիֆիկացնել հումքը և առևտրային շղթաները։

Անդրադառնալով Չինաստանի թեմային՝ Մերցը կոչ է արել ավելի շատ անվտանգության վրա կենտրոնացած քաղաքականության վարել։ «Պեկինը պետք է համագործակցի կլիմայական հարցերի և համաշխարհային ճգնաժամերի հարցում։ Բայց միևնույն ժամանակ մենք համակարգային մրցակցության սրացում ենք տեսնում»,-ասել է նա:

  • Կիսվել: