երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
ՌԴ-ն կփորձի հետ գրավել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի վերահսկողության տակ անցած շրջանները. Դևիդ Քոհեն

ՌԴ-ն կփորձի հետ գրավել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի վերահսկողության տակ անցած շրջանները. Դևիդ Քոհեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, հակահարձակում կսկսի՝ փորձելու հետ գրավել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի վերահսկողության տակ անցած շրջանները՝ հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դևիդ Քոհենը։

«Կիևը հայտարարել է, որ մտադիր չէ բռնակցել գրավված տարածքները, և դրանք ծառայում են որպես բուֆերային գոտի: Սակայն ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում պաշտպանական գծեր են կառուցում և, ըստ երևույթին, մտադիր են «որոշ ժամանակով պահել այս տարածքի մի մասը»,- ենթադրել է ԿՀՎ-ի պաշտոնյան։

  • Կիսվել: