կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանի ՀՕՊ-ը Կալուգայի շրջանում ուկրաինական 6 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ-ը Կալուգայի շրջանում ուկրաինական 6 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանությունը օգոստոսի լույս 3-ի գիշերը կասեցրել է Կալուգայի շրջանում Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակման փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է 6 ԱԹՍ»,- նշում է գերատեսչությունը:
 
ՊՆ–ն հստակեցնում է, որ կանխված ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Ավելի վաղ ԱԹՍ-ների կանխված հարձակման մասին հայտնել էր Կալուգայի մարզպետ Վլադիսլավ Շապշան: Նա նշել էր, որ դեպքի վայրում աշխատում են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները:

  • Կիսվել: