երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ են». Պոդոլյակ

Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ են». Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հարցազրույց է տվել ամերիկյան Hill թերթին՝ նշելով, որ Ռուսաստանի հետ բանակցությունները ՛՛մահվան դատավճիռ են՛՛: Նրա խոսքով՝ Զելենսկին դեմ է դրանց:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից, ռազմական գործողություններն ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Կիևից պատասխան չկա։

Զելենսկիի հետ հանդիպման հնարավորությունը մեկնաբանել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով, որ Ուկրաինան հրաժարվել է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։

  • Կիսվել: