հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են. Զախարովա

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են. Զախարովա

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին ABC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բելառուսում երեք և Թուրքիայում մեկ դեմ առ դեմ հանդիպումներից հետո բանակցություններն ընթանում են վիդեո ձևաչափով՛՛:

Զախարովայի խոսքով՝ քննարկվում են Ուկրաինայում իրադրության կարգավորմանը, երկրի չեզոքության հաստատման, ոչ միջուկային ու դաշինքից դուրս կարգավիճակին առնչվող հարցեր:

՛՛Ցավոք, ուկրաինական պատվիրակության դիրքորոշումը չափազանց անկայուն է, իսկ բանակցային գործընթացն ուղեկցվում է Կիևի ու Արևմուտքի ագրեսիվ հռետորաբանությամբ, արևմտյան սպառազինության մատակարարումներով, ինչը չի նպաստում պայմանավորվածությունների հասնելուն՛՛,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

  • Կիսվել: