երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը վաղ թե ուշ ավարտվելու է բանակցությունների սեղանի շուրջ. Չավուշօղլու

Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը վաղ թե ուշ ավարտվելու է բանակցությունների սեղանի շուրջ. Չավուշօղլու

Իրավիճակն ուկրաինական հակամարտության շուրջ անորոշ է՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ եթե նման պայմաններում խաղադրույք կատարվի «ռազմական բաղադրիչի» վրա, ապա հակամարտությունն Ուկրաինայում կարող է տասնամյակներ ձգվել:

Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը վաղ թե ուշ ավարտվելու է բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում գրանցված հաջողությունների ֆոնին:

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության հաջողությունը կասկածից վեր է:

  • Կիսվել: