հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: 

Հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը տարածել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
 
Մասնավորապես, նախարարները համաձայնեցրել են հետագա քայլերը փոխգործակցության ընդլայնման շուրջ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը, ՄԱԿ-ն ու դրա Անվտանգության խորհուրդը:

  • Կիսվել: