հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ․ Պուտին

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ․ Պուտին

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ։ Այս մասին այսօր համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում կա մոտ 300 դպրոց, որտեղ երեխաներին ռուսերեն են դասավանդում։

«Նախագահ Իլհամ Ալիևը մեծապես աջակցում է երկրում լեզվի ուսուցմանը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն պետք կլինի Ադրբեջանի քաղաքացիներին. ինչի՞ համար, որպեսզի զարգացնի երկկողմ կապերը, և դրանք զարգանում են»,- ասել է Պուտինը։

  • Կիսվել: