շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ կան, բայց ամեն ինչ կկարգավորվի. Պուտին

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ կան, բայց ամեն ինչ կկարգավորվի. Պուտին

Երկրների միջև հարաբերություններում միշտ ինչ-որ հարցեր են առաջանում՝ ելնելով ստեղծված իրավիճակից կամ ինչ-որ քաղաքական իրավիճակից։ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ևս խնդիրներ կան: Այս մասին Չինաստան կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այսօր ես և նախագահ Ալիևը ողջունեցինք միմյանց, ես բարևեցի և՛ նրան, և՛ նրա տիկնոջը, երկու-երեք բառ փոխանակեցինք։ Բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը, ի վերջո, ամեն ինչ կկարգավորեն»,-վստահեցրել է նա:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: