ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի ԱԳՆ

Բուխարեստում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը կանչվել է Ռումինիայի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոք են հայտնել սեպտեմբերի 13-ին ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից երկրի օդային տարածքը խախտելու ենթադրյալ դեպքի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենքք Ռումինիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։

Մասնավորապես հաղորդվում է, որ Արտաքին գործերի նախարարությունը միջադեպը որակել է «Ռումինիայի ինքնիշխանության խախտում» և պահանջել է «միջոցներ ձեռնարկել»՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռումինիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ «ռուսական անօդաչու թռչող սարքի՝ երկրի օդային տարածք ներթափանցման հետևանքով առաջացած միջադեպի գնահատական» վերնագրով։ ՊՆ-ն պնդել էր, որ ռուսական անօդաչու թռչող սարքը Ռումինիայի օդային տարածքում գտնվել է 50 րոպե, ապա լքել այն՝ ուղղվելով դեպի Ուկրաինա:

Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ և Գերմանիայի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter Typhoon կործանիչներ բարձրացել են օդ՝ տարածքում օդային իրավիճակը վերահսկելու համար։

  • Կիսվել: