չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Էստոնիայի ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Էստոնիայի ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Էստոնիայի Արտաքին գործերի նախարարություն: Նրան բողոքի նոտա է փոխանցվել, որը վերաբերում է դեկտեմբերի 17-ին պետությունների միջև ժամանակավոր վերահսկողական գծի ապօրինի հատմանը։ Այս մասին տեղեկանում ենք Էստոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ խախտումը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին Նարվա գետի վրա՝ Վասկնարևի գյուղի շրջակայքում, որտեղ Ռուսաստանի սահմանապահներն առանց թույլտվության գտնվել են Էստոնիայի տարածքում։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտնել է, որ այդ շրջանում ուժեղացվել են դիտորդական միջոցները, և Թալլինը պատրաստ է պատասխան քայլերի։

«Ռուսաստանի կողմից սահմանները «փորձարկելու» փորձերին լավագույն պատասխանն է Ուկրաինային շարունակական աջակցությունը և Ռուսաստանի նկատմամբ քաղաքական ու տնտեսական ճնշման ուժեղացումը»,-նշել է նա:

Ըստ էստոնական կողմի տվյալների՝ երկրի սահմանն ապօրինի հատել են Ռուսաստանի երեք սահմանապահներ։

 

  • Կիսվել: