չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանցիների ներհոսքը երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 200 հազար է. Ղազախստանի ՆԳՆ-ն

Ռուսաստանցիների ներհոսքը երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 200 հազար է. Ղազախստանի ՆԳՆ-ն

Մասնակի զորահավաք հայտարարելուց հետո Ռուսաստանից Ղազախստան մուտք Է գործել ավելի քան 200 հազար ռուսաստանցի: Այս մասին լրագրողներին հաղորդել Է Ղազախստանի ՆԳՆ-ի ղեկավար Մուրատ Ահմետժանովը:
 
«Ռուսաստանի ավելի քան 200 հազար քաղաքացի մուտք է գործել Ղազախստան: Այսօրվա դրությամբ երկրից դուրս է եկել 147 հազար մարդ»,- ասել է նախարարը:
 
Նա նշել է, որ զորահավաք հայտարարելուց հետո Ղազախստանի և Ռուսաստանի սահմաններին դիտվել են կուտակումներ, բայց հոկտեմբերի 3-ից իրադրությունը նորմալացել է:
 
«Երեկ Ռուսաստանի ավելի քան 7 հազար քաղաքացի մուտք է գործել մեր երկիր, շուրջ 11 հազարը մեկնել է: Ժամանողները մեկնում են: Ամեն ինչ միգրացիոն հսկողության տակ է»,- հավելել է Ահմետժանովը:
 
Սեպտեմբերի 28-ին Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ռուսաստանցիների երկիր ներհոսքի կապակցությամբ պաշտոնյաներին հանձնարարել է ուժեղացնել միգրացիայի և հասարակական կարգի հսկողությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: