Ռուսաստան մուտք գործելիս ruID հավելվածում գրանցվելը դարձել է ոչ պարտադիր
Ռուսաստան մուտք գործելու համար ruID հավելվածում գրանցվելը եւ QR կոդեր ստանալը դարձել է ոչ պարտադիր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Սա վերաբերում է անվիզա երկրների բոլոր քաղաքացիներին։
ruID հավելվածում հարցաթերթիկի լրացումը եւ QR կոդի ստացումը անվիզա երկրների քաղաքացիների համար պարտադիր չէ, այլ ըստ ցանկության. հավելվածի ֆունկցիոնալը նախատեսված է նրանց համար, ովքեր երկար ժամանակ կգտնվեն Ռուսաստանի Դաշնությունում (օրինակ՝ աշխատանքի կամ ուսման համար):
Հավելվածում QR կոդի եւ հարցաթերթիկի բացակայության դեպքում Ռուսաստան մուտքը չի մերժվի: