շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսական զորքերը Կիևում ոչնչացրել են հրթիռային-տիեզերական ձեռնարկության շենքերը. Կոնաշենկով

Ռուսական զորքերը Կիևում ոչնչացրել են հրթիռային-տիեզերական ձեռնարկության շենքերը. Կոնաշենկով

Ռուսական զորքերը Կիևում ոչնչացրել են հրթիռային-տիեզերական ձեռնարկության արտադրական շենքերը։ Այս մասին հայտնել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նա պարզաբանել է, որ դրանք ոչնչացվել են բարձր ճշգրտության հեռահար ավիազինատեսակներից։

Կոնաշենկովի խոսքով՝ անցած գիշեր ռուսական մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի զինված ուժերի 112 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են երկու հրամանատարական կետեր և հրթիռային ու հրետանային զինատեսակների չորս պահեստներ, որոնք գտնվում են Պոկրովսկոյե և Գորոխովսկոյե բնակավայրերում։

  • Կիսվել: