ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռների կիրառմամբ զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային. աղբյուր

Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռների կիրառմամբ զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային. աղբյուր

Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառելով նաև երկու բալիստիկ հրթիռ: Այս մասին հայտնում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը:

Նշվում է, որ ռուսական հարվածները թիրախավորել են մասնավորապես Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանումը, որը գտնվում է «թիկունքում և համեմատաբար հանգիստ հատվածում»։

Հղում անելով «Հարավ» օպերատիվ հրամանատարության հաղորդագրությանը՝ աղբյուրը հայտնում է նաև, որ կան զոհեր ու վիրավորներ:

  • Կիսվել: