Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին. Գերագույն ռադայի շենքը վնասվել է
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին և այլ շրջանների, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ տուժել են քաղաքացիական օբյեկտներ, խաղաղ բնակչության շրջանում հայտնի է զոհերի և վիրավորների մասին:
Տեղեկություններ կան, որ մայրաքաղաքում վնասվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի վարչական շենքերը:
Հաղորդվում է աև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե մարտի դաշտում բարդ իրավիճակ է, և ռուսական ուժերն արևելքում առաջ են շարժվում: