երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը Ուկրաինայում հատուկ գործողության շրջանակներում. Կոնաշենկով

Ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը Ուկրաինայում հատուկ գործողության շրջանակներում. Կոնաշենկով

Ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության շրջանակներում: Այս մասին ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նա նշել է, որ  մեկ օրում ռուս զինվորականները խոցել են 5 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 2 ՛՛Բայրաքթար՛՛, ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ է անցել Ուկրաինայի տարածքում գտնվող աերոդրոմներից մեկը։ Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, շարքից հանվել է շուրջ 3500 ուկրաինական ռազմական օբյեկտ։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տվյալներ է ներկայացրել ռուսական կողմի կորուստների մասին՝ նշելով, որ հատուկ գործողության սկզբից զոհվել է ավելի քան 12000 ռուս զինծառայող, ոչնչացվել է 2000-ից ավելի միավոր զինտեխնիկա։

 

  • Կիսվել: