երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսական Սբերբանկը հեռանում է եվրոպական շուկայից

Ռուսական Սբերբանկը հեռանում է եվրոպական շուկայից

Ռուսական Սբերբանկը հայտարարել է, որ հեռանում է եվրոպական շուկայից։ Այս մասին  ասվում է բանկի տարածած հայտարարությունում։

"Ընթացիկ իրավիճակում Սբերբանկը որոշում է կայացրել հեռանալ եվրոպական շուկայից։ Խմբի դուստր բանկերը բախվել են դրամական միջոցների անոմալ արտահոսքի, ինչպես նաև աշխատակիցների եւ բաժանմունքների անվտանգության սպառնալիքի հետ", - նշվում է դրամատան հայտարարությանը մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ կենտրոնական բանկի կարգադրագրի ուժով Ռուսաստանի Սբերբանկը չի կարողանա լիկվիդայնության մատակարարում իրականացնել եվրոպական դուստր բանկերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ նախօրեին ԵՄ դեսպանները համաձայնել են 7 ռուսական բանկեր անջատել SWIFT-ից, բայց խնայել են երկրի խոշորագույն վարկատու «Սբերբանկին» եւ մասնակիորեն ռուսական գազային հսկա «Գազպրոմին» պատկանող բանկին։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: