ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսական ռմբակոծիչը ֆուգասային ռումբ է նետել Սարատովի ռազմավարական ավիացիոն օդանավակայանի մոտ

Ռուսական ռմբակոծիչը ֆուգասային ռումբ է նետել Սարատովի ռազմավարական ավիացիոն օդանավակայանի մոտ

Ռուսական ինքնաթիռից հոկտեմբերի 12-ին Սարատովի մարզի Էնգելս քաղաքի մոտակայքում՝ Կվասնիկովկա գյուղի մոտակա դաշտում, «անսովոր կերպով» ընկել է ФАБ-500 ֆուգասային ավիառումբ, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աղբյուրը, տեղեկացնում է ASTRA-ն:

Նշվում է, որ զինամթերքը չի պայթել, և զոհեր կամ վնասներ չեն եղել։ Միջադեպը տեղի է ունեցել ռազմավարական կարևոր օբյեկտի՝ Էնգելսի ռազմական օդանավակայանի մոտակայքում, որը Ռուսաստանի հեռահար ավիացիայի հիմնական բազան է։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածներ հասցնող ինքնաթիռները թռիչք են կատարում այս օդանավակայանից։

  • Կիսվել: