երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսական ռազմական տեխնիկայի 64 կիլոմետրանոց շարասյունը շարժվում է դեպի Կիև

Ռուսական ռազմական տեխնիկայի 64 կիլոմետրանոց շարասյունը շարժվում է դեպի Կիև

Արբանյակային պատկերները ցույց են տալիս մի քանի հարյուր ռուսական ռազմական մեքենաների 64 կիլոմետրանոց շարասյունը, որը շարժվում է դեպի Կիև:

 

Նենք, որ գիշերը շարունակվել են ռուսական բանակի հարձակումները մայրաքաղաք Կիևի և Խարկով քաղաքի վրա, գրում է Agerpres-ը։ Խարկովում ռուս զինվորականները պայթեցրել են ենթակայանները, ասել է քաղաքապետ Տերեխովը, փոխանցում է Ukrinform-ը։

Ըստ երևույթին, այս հարձակումները խնդիրներ են առաջացրել էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման հետ կապված։ UNIAN գործակալությունը հայտնել է երկու բարձրահարկ շենքերի վերին հարկերի ոչնչացման մասին։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտնում է ուկրաինական բանակի շտաբը։

  • Կիսվել: