Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցությունների․ Belta
Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցությունների, որոնք կանցկացվեն Բելառուսի տարածքում, հայտնում է Belta գործակալության Telegram ալիքը։
«Ռուսական պատվիրակությունը մեկնել է ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման վայր»,- հայտնել է գործակալությունը Telegram-ի ալիքում։
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի տարածքում։