ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինացի հազարավոր զինծառայողների մարմիններ Ուկրաինա վերադարձնելու մասին

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինացի հազարավոր զինծառայողների մարմիններ Ուկրաինա վերադարձնելու մասին

Ռուսաստանը հազարավոր զոհված զինծառայողների մարմիններ է վերադարձրել Ուկրաինային: Այս մասին հայտնել է Ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբը, տեղեկացնում է ՌԲԿ-ն:

«Ռուսական կողմի տվյալներով՝ մարմինները պատկանում են ուկրաինացի զինծառայողների: Իրավապահ մարմինների քննիչները, Ներքին գործերի նախարարության փորձագիտական ​​հաստատությունների հետ համատեղ, շուտով կանցկացնեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները և կբացահայտեն հայրենադարձված մարմինների ինքնությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Չի հստակեցվում, սակայն, թե Ուկրաինան Ռուսաստանին արդյոք զոհվածների մարմիններ հանձնե՞լ է, թե՞ ոչ։

Պետդումայի պատգամավոր, Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը ՌԲԿ-ին հայտնել է, որ ռուսական կողմը հայրենադարձության միջոցառումների ընթացքում հետ է վերադարձրել զոհված զինվորականների 31 մարմին։

Ըստ կառավարամետ Shot Telegram-ալիքի՝ փոխանակումը տեղի է ունեցել Բրյանսկի մարզում։

  • Կիսվել: