Ռուսական կողմը հարվածել է ուկրաինական մարդատար գնացքի
Ռուսական դրոնները Խարկովի մարզում հարվածել են մարդատար գնացքի, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ հարվածի պահին գնացքում եղել է ավելի քան 200 մարդ։ Երկու ԱԹՍ ընկել է շարժակազմի կողքին, երրորդը հարվածել է վագոնին, որտեղ եղել է 18 մարդ:
Իր հերթին Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդագրություն են տարածել՝ հայտնելով, որ Ռուսաստանը հունվարի 27-ի լույս 28-ի գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 146 անօդաչու թռչող սարք և մեկ բալիստիկ հրթիռ: 103 անօդաչու թռչող սարք խոցվել է:
«Բալիստիկ հրթիռի և 36 հարվածային դրոնի հարվածներ են գրանցվել 22 վայրում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ գիշերային հարձակումների հետևանքով Կիևի մարզում զոհվել է երկու մարդ, Օդեսայի մարզում վիրավորվել են երեքը: Խերսոնի հիվանդանոցի հրետակոծության հետևանքով վիրավորվել է 2 բուժաշխատող, Զապորոժիեում՝ 4 մարդ, 12 տուն վնասվել է:


