կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսական ավիաբազան զսպիչ գործոն է ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքների համար. Ղրղըզստանի նախագահ

Ռուսական ավիաբազան զսպիչ գործոն է ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքների համար. Ղրղըզստանի նախագահ

Ռուսական ՛՛Կանտ՛՛ ավիաբազան Ղրղըզստանում  անվտանգության եւ Կենտրոնական Ասիայի կայունության ապահովման հուսալի երաշխիք է։ Այս մասին ավիաբազայի 20-ամյակի արարողության ժամանակ հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք այսօր լիակատար վստահությամբ հավաստիացնում ենք, որ ռուսական ավիաբազան Կանտ քաղաքում անվտանգության եւ կայունության ապահովման հուսալի երաշխիք է կենտրոնաասիական տարածաշրջանում՛՛:

Ըստ Ժապարովի՝ ՛՛ռուսական ավիաբազան հաջողությամբ լուծում է խնդիրները եւ զսպիչ գործոն է ահաբեկչական եւ ծայրահեղական սպառնալիքների համար՛՛:

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ակնկալում է, որ ՌԴ եւ Ղրղըզստանի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը այսուհետ եւս կամրանա եւ կընդլայնվի՝ ի շահ երկու պետությունների անվտանգության ապահովման։

՛՛Ակնկալում եմ, որ ՌԴ եւ Ղրղըզստանի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, մեր դաշնակցային հարաբերությունները, որոնց խորհրդանիշը «Կանտում» ռուսական զորակազմի առկայությունն է, կընդլայնվեն՝ ի շահ մեր երկու պետությունների անվտանգության ապահովման՛՛,- ասել է Պուտինը ավիաբազայի 20-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ:

  • Կիսվել: