երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսական հիմնարկությունների անվտանգությունն ապահովում են թուրքական հատուկ նշանակության ուժերը

Ռուսական հիմնարկությունների անվտանգությունն ապահովում են թուրքական հատուկ նշանակության ուժերը

Ռուսական արտասահմանյան հիմնարկությունների անվտանգությունն ապահովում են թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը։ Այս մասին հայտնել Է ՌԴ դեսպանության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան, հաղորդում է TASS-ը:
 
«Երեկվանից Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության եւ ռուսական մյուս արտասահմանյան հիմնարկությունների պահպանությունն ապահովվում Է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից»,-ասել Է նա:
 
Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել Է, որ ինքն սկսել Է սպառնալիքներ ստանալ Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով:

  • Կիսվել: