Ռուսական FPV անօդաչուն ընթացքի ժամանակ խորտակել է Ուկրաինայի ԶՈւ ռազմանավը
Ռուսաստանի ԶՈւ FPV անօդաչուի օպերատորը Դնեպրի վրա` Անտոնովի կամրջի շրջանում, ընթացքի ժամանակ խորտակել է ուկրաինական ռազմանավը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ ռուսական հետախուզական անօդաչուն Անտոնովի կամրջի շրջանում Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների խումբ է հայտնաբերել, որից հետո FPV անօդաչուներ են ուղարկվել դեպի հակառակորդի հետևակի խումբ, որը թաքնվել է կամրջամասի տակ, այնուհետև նստել արագընթաց նավերը։
Նավերից մեկին է հասել երկրորդ FPV անօդաչուն և խոցել նավախելի մի հատվածը։ Հարվածից հետո նավը շրջվել և խորտակվել է, ինչը հաստատվում է հետախուզական դրոնով արված կադրերով։