երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Պոլտավային. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Պոլտավային. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

Ապրիլի 9-ի գիշերը ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Պոլտավային, 1 մարդ զոհվել է, 10 վիրավորվել, հայտնում են տեղի իշխանությունները։ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են «Շահեդների» գրոհի ալիքի մասին, որոնք արձակվել են Ուկրաինայի ուղղությամբ։ Զինվորականների խոսքով՝ իրենց հաջողվել է խոցել բոլոր 20 անօդաչու թռչող սարքերը։

Պոլտավայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինը հայտնում է, որ ապրիլի 9-ի երեկոյան ռուսական հրթիռային հարձակման հետևանքով Պոլտավայում 1 մարդ է զոհվել, տուժել է տեղի 10 բնակիչ, նրանցից 3-ը՝ երեխա։ «Բոլորին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում»,- գրել է Պրոնինը:


  • Կիսվել: