երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ռուսական բանակն ունի առաջադրանք՝ մինչև հունիսի 26-ն ամբողջությամբ գրավել Լուգանսկի շրջանը. Ուկրաինայի ՊՆ

Ռուսական բանակն ունի առաջադրանք՝ մինչև հունիսի 26-ն ամբողջությամբ գրավել Լուգանսկի շրջանը. Ուկրաինայի ՊՆ

Ռուսական բանակն ունի առաջադրանք՝ մինչև հունիսի 26-ն ամբողջությամբ գրավել Լուգանսկի շրջանը, այսօր վճռորոշ մարտեր են ընթանում Սևերոդոնեցկի համար։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, տեղեկացնում է news.liga.net-ը։

Նա նշել է, որ այսօր ռուսական զորքն իր ողջ ուժերն ու միջոցները նետել է Լուգանսկի շրջանի բնակավայրերը գրոհելու համար՝ փորձելով ճեղքել ուկրաինական զորքերի պաշտպանությունը և շրջապատել Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը պաշտպանող խումբը։

Մալյարի խոսքով՝ պետք է հասկանալ սպառազինության հարցում հակառակորդի գերազանցությունը, ինչը բարդացնում է իրավիճակը:

Նա նաև ընդգծել է, որ Լուգանսկի շրջանում մարտերի ինտենսիվությունը հասել է իր գագաթնակետին։

 

  • Կիսվել: