Ռուսական բանակն ուղղաթիռներից գնդակոծել է «Վագների» շարասյունը. Reuters
Ռուսաստանի կանոնավոր բանակը կրակ է բացել ՛՛Վագների՛՛ ուժերի վրա, որոնք Դոնի Ռոստովից ուղևորվել են դեպի Մոսկվա, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Վորոնեժ քաղաքն անցնելուց հետո ՛՛Վագների՛՛ շարասյունը գնդակոծվել է ուղղաթիռներից։