Ռուսական ԱԹՍ-ների՝ Լեհաստան ներխուժումից հետո Գերմանիան ուժեղացնում է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի պաշտպանությունը
Գերմանիան կուժեղացնի ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի պաշտպանության իր հանձնառությունը՝ ի պատասխան Լեհաստան ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժման: Այս մասին այսօր հայտարարել է հայտարարել է կառավարության ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ կառավարության ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. «Բալթյան երկրներում և Լեհաստանում առկա պարտավորություններից զատ, կառավարությունը կուժեղացնի Լեհաստանի օդային պաշտպանությունը»:
Նա հավելել է, որ Բեռլինը միաժամանակ կուժեղացնի աջակցությունը Ուկրաինային և կաշխատի ԵՄ շրջանակում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փուլը արագ ընդունելու համար։


