ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսական ԱԹՍ-ի հարվածն Օդեսայի մարզում ոչնչացրել է ԶՈւ–ի համար նախատեսված վառելիքի պահեստը

Ռուսական ԱԹՍ-ի հարվածն Օդեսայի մարզում ոչնչացրել է ԶՈւ–ի համար նախատեսված վառելիքի պահեստը

Ռուսական անօդաչու թռչող սարքերի խմբակային հարվածը Օդեսայի մարզում ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի համար վառելիքի պահեստը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
«Այս գիշեր Ռուսաստանի օդատիեզերական ուժերը անօդաչու թռչող սարքերով խմբակային հարձակում են իրականացրել Օդեսայի շրջանի Ռենի նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերին ռազմական տեխնիկա մատակարարելու համար օգտագործվող վառելիքի պահեստարանների վրա: Հարվածը թիրախային է եղել, բոլոր նշանակետերը ոչնչացվել են»,- հայտնել են գերատեսչությունից։
 
Հարվածը հասցվել է Օդեսայի շրջանի Ռենի նավահանգստում։

  • Կիսվել: