հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսական ապատեղեկատվության առաջնային թիրախը աֆրոամերիկացիներն էին

Ռուսական ապատեղեկատվության առաջնային թիրախը աֆրոամերիկացիներն էին

Աֆրոմաերիկացիները հանդիսացել են սոցիալական ցանցերի միջոցով 2016 թվականին ռուսական ապատեղակատվական արշավի առաջնային թիրախը, նշում է ԱՄՆ հետախուզական մարմինների զեկույցը

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անցած տարվա զեկույցն ընդգծել է, որ աֆրոամերիկացիների խմբերը ամենաշատն են թիրախավորվել ռուսական ապատեղակատվական քարոզարշավի կողմից 2016 թվականի ընտրությունների ժամանակ:

ԱՄՆ անվտանգության ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ ռուսական հաքերային խմբերը կեղծ տեղեկատվություն պարունակող գրառումներ են տարածել սոցիալական ցանցերում՝ աֆրոամերիկացի ընտրողների կարծիքի վրա ազդելու համար: Նպատակն էր ռասայական ու սոցիալական պառակտվածության միջոցով խարխլել վստահությունը ամերիկյան հասարակությունում:

Ըստ Սենատի զեկույցի, Ռուսաստանում տեղակայված Համացանցի ուսումնասիրության գործակալությունը ստեղծել է հազարավոր հաշվեհամարներ Facebook, Twitter, Instagram և You Tube հարթակներում՝ Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու և Դոնալդ Թրամփին աջակցելու համար:

Facebook ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Բիքերթն ընդգծում է, որ ընկերությունը պատրաստ է հակազդել ռուսական հնարավո ներգարվվածությանը 2020 թվականի ընտրությունների ժամանակ: Ընկերության ձեռնարկած միջոցների շարքում է ապատեղակատվություն պարունակող գրառումների տարածման սահմանափակումն ու այլ օգտատերերի տեղեկացումը նյութի կեղծ բնույթի մասին:

Սոցիալական ցանցերի ընկերությունները պնդում են, որ կրկնապատկել են ջանքերը տեղեկատվական անվտանգության ապահովման համար, որը պետք է հայտնաբերի ու շրջանառությունից դուրս բերի կեղծիք պարունակող նյութերը նախքան դրանց տարածումը: Աֆրոամերիկացինետրի հասարակական խմբերն իրենց հերթին պնդում են, որ էլ ավելի ուշադիր կլինեն սոցիալական ցանցերի հրապարակումների հանդեպ:

  • Կիսվել: