երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են

Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրներին:

Բելառուսի Գոմելի մարզի տարածքում փետրվարի 28-ին մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ռուսական կողմը ժամանել է Բելառուս դեռ փետրվարի 27-ին: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանում են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:

 

  • Կիսվել: