Մինսկի խումբն իր գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին. աղբյուր
Մինսկի խումբն իր գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին: Այս մասին АPA-ին հայտնել են ԵԱՀԿ-ից։
«2025 թվականի սեպտեմբերի 1-ին Նախարարների խորհրդի կողմից կայացված որոշման համաձայն՝ քայլեր են ձեռնարկվում Մինսկի գործընթացի դադարեցման ուղղությամբ»,- նշել են կազմակերպության ներկայացուցիչները և հավելել, որ այդ գործընթացը կավարտվի դեկտեմբերի 1-ին։


