Ռուս սահմանապահների այցը Բաքու վկայում է անվտանգության ոլորտում համագործակցությունը շարունակելու հանձնառության մասին. Զախարովա
Ռուսական սահմանապահ պարեկային նավը սեպտեմբերի 23-25-ը կլինի Բաքվի նավահանգստում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ծրագիրը ներառում է Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների միջև շփումներ։
«Ռուսական ԱԴԾ սահմանապահ պարեկային «Ռասուլ Գամզատով» նավը սեպտեմբերի 23-25-ը կայցելի Բաքվի նավահանգիստ։ Այցը հաստատված երկկողմ համագործակցության ծրագրերի մասն է։ Այցի ծրագիրը ներառում է Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների միջև շփումներ՝ երկկողմ համագործակցությունը քննարկելու համար, հիմնականում Կասպից ծովում»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ռուս սահմանապահների այցը Բաքու «վկայում է անվտանգության ոլորտում համագործակցությունը շարունակելու և Կասպյան տարածաշրջանում գործնական համագործակցությունն ամրապնդելու փոխադարձ հանձնառության մասին»։


