ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուս մարզիկներին կարող են արգելել Օլիմպիական խաղերում հանդես գալ թիմային մարզաձևերում.

Ռուս մարզիկներին կարող են արգելել Օլիմպիական խաղերում հանդես գալ թիմային մարզաձևերում.

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)  Ռուսաստանին կարող է արգելել հանդես գալ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի թիմային մրցումներին, հայտնում է Daily Mail-ը։

Սպասվում է, որ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն Լոզանում այսօր կայանալիք նիստում կորոշի ռուս մարզիկների միջազգային մրցումներ վերադառնալու հարցը, սակայն պայմաններն ավելի կոշտ կլինեն նախորդ խաղերի համեմատ, որոնց ռուսները մասնակցում էին առանց դրոշի և օրհներգի՝ դոպինգ սկանդալի պատճառով:

Եթե ավելի վաղ ՄՕԿ-ը հայտարարում էր, որ ռուսներին թույլ կտան մասնակցել որպես չեզոք մարզիկներ և մանրակրկիտ դոպինգ թեստավորում կանցնեն, ապա այժմ, ըստ բրիտանացի լրագրողների, ՄՕԿ-ը չի դիտարկում նաև չեզոք թիմերի մասնակցությունը 2024 թվականի Օլիմպիական խաղերում, որն ավտոմատ կերպով բացառում է Ռուսաստանի մասնակցությունը թիմային մարզաձևերում՝ վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ, ջրագնդակ, բասկետբոլ, 3×3 բասկետբոլ։

2020 թվականի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի տղամարդկանց և կանանց թիմերը նվաճեցին արծաթե մեդալներ 3×3 բասկետբոլում, տղամարդկանց թիմերը՝ վոլեյբոլում և լողափնյա վոլեյբոլում, իսկ կանանց պայքարում արծաթե մեդալ նվաճեց հանդբոլի թիմը:

  • Կիսվել: