չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները ԼՂ են ուղարկվել ՌԴ Դաշնային խորհրդի` 2015թ.սեպտեմբերի 30-ի որոշման հիման վրա․ Զախարովա

Ռուս խաղաղապահները ԼՂ են ուղարկվել ՌԴ Դաշնային խորհրդի` 2015թ.սեպտեմբերի 30-ի որոշման հիման վրա․ Զախարովա

ՌԴ խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում։ Նման հայտարարություն է արել  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել միջազգային իրավունքի շրջանակներում և ՌԴ Դաշնային խորհրդի` 2015թ.սեպտեմբերի 30-ի որոշման հիման վրա»,– ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման համար առանցքային է նաև կողմերի համաձայնությունը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։




  • Կիսվել: