կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ռուս բժիշկները հայտնել են կորոնավիրուսի «Դելտա» հարուցիչով վարակման դեպքում առավել նկատվող ախտանշաններից մեկը

Ռուս բժիշկները հայտնել են կորոնավիրուսի «Դելտա» հարուցիչով վարակման դեպքում առավել նկատվող ախտանշաններից մեկը

Կորոնավիրուսի հնդկական «Դելտա» հարուցիչը կարող է դրսևորվել աղեստամոքսային տրակտի խանգարումների տեսքով։ Այս մասին ասել է թոքաբան Ալեքսեյ Նիկիշենկովը:

«Վերջին շրջանում՝ «Դելտա» հարուցիչի տարածումից հետո, կորոնավիրուսի վարակակիրները առավել հաճախ գանգատներ են ունենում աղեստամոքսային տրակտի խանգարումների, որովայնային ցավերի առնչությամբ»,- նշել է բժիշկը:

Ըստ մասնագետների՝ կորոնավիրուսի՝ առավել վաղ դրսևորված հարուցիչներով վարակման դեպքում բնորոշ ախտանշանները բնութագրական են նաև «Դելտա» հարուցիչով վարակման դեպքերին:

  • Կիսվել: