Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում․ Կրեմլ
Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնել է Կրեմլը։
«Մենք պայմանավորվեցինք պարոն Ուոլցի (ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց-Խմբ.) հետ, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները երկկողմ ձևաչափով կանցկացվեն նախագահների կողմից նշանակված փորձագետների կողմից», - ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Ուշակովը: