երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել. պատճառը հայտնի է

Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել. պատճառը հայտնի է

Այսօր Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին, տեղեկացնում է Associated Press-ը:

Ինչպես հայտնել է Դինկուն՝ որոշման պատճառը երկրի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ աշխատելու դժվարություններն են։

Նախարարի հրաժարականը հետևեց մեկ շաբաթ առաջ արած նրա հայտարարությանը, որում Դինկուն կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման միակ ճանապարհը Ռուսաստանի հետ բանակցություններն են։

Նշենք, որ Դինկուն Ռումինիայի ՊՆ ղեկավարն է 2021 թվականի նոյեմբերից։

 

  • Կիսվել: