հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռումինիայի նախագահը պահանջում է հետաքննություն անցկացնել իր երկրի տարածքում ենթադրաբար ԱԹՍ-ի բեկորների հայտնաբերման կապակցությամբ

Ռումինիայի նախագահը պահանջում է հետաքննություն անցկացնել իր երկրի տարածքում ենթադրաբար ԱԹՍ-ի բեկորների հայտնաբերման կապակցությամբ

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը պահանջել է շտապ հետաքննություն անցկացնել Ռումինիայի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, բեկորների հայտնաբերման կապակցությամբ, որոնք, ենթադրաբար, պատկանում են անօդաչու թռչող սարքի: Այս մասին նա հայտարարել է Բուխարեստում Երեք ծովերի նախաձեռնության գագաթնաժողովի բացման ժամանակ:

Յոհանիսը, մասնավորապես, նշել է. ՛՛Եթե հաստատվի, որ այդ տարրերը պատկանում են ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի, ապա դա միանգամայն անընդունելի իրավիճակ կլինի՝ և՛ Ռումինիայի ինքնիշխանության, և՛ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում՛՛:

Ռումինիայի ՊՆ-ից հայտնել են, որ հետաքննում են անօդաչու թռչող սարքի բեկորների ծագումը։

 

  • Կիսվել: