երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռումինիան կամրապնդի ՆԱՏՕ-ի կառույցներն իր տարածքում. նախագահ

Ռումինիան կամրապնդի ՆԱՏՕ-ի կառույցներն իր տարածքում. նախագահ

Ռումինիան ՆԱՏՕ-ի համար կարևոր տարածաշրջանային կենտրոն է և կշարունակի ջանքերը երկրի տարածքում Դաշինքի կառույցների ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին Կոնստանցայում Ռումինիայի ռազմածովային նավատորմի օրվա առթիվ ավանդական տոնակատարությունների ժամանակ հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ռումինիան ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության ամրացված դիրքերի ծանրության կարևոր կենտրոն է: Ռումինիան կշարունակի ջանքերը երկրի տարածքում ՆԱՏՕ-ի կառույցների, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի՝ 2022 թվականին Չինկուում հիմնված մարտական ​​խմբի ամրապնդման ուղղությամբ»,-ասել է նա:

Յոհանիսն ընդգծել է, որ Ռումինիան կշարունակի քաղաքական և գործնական օգնություն տրամադրել Կիևին, կմասնակցի ուկրաինացի զինվորականների պատրաստմանը ԵՄ-ի ռազմական օգնության առաքելության շրջանակներում, ինչպես նաև երկրում կբացի F-16 ինքնաթիռների համար օդաչուների պատրաստման տարածաշրջանային կենտրոն։

 

  • Կիսվել: