շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռոստովի մարզում դեռահասը փորձել է դանակով մտնել դպրոց ու վիրավորել է 4 մեծահասակի

Ռոստովի մարզում դեռահասը փորձել է դանակով մտնել դպրոց ու վիրավորել է 4 մեծահասակի

Դեռահասը դանակով դպրոց մտնելու փորձ կատարելիս ՌԴ–ի Ռոստովի մարզի Կրասնի Դեսանտ ագարակում 4 մեծահասակի է վիրավորել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մարզպետ Վասիլի Գոլուբևին։

«7.50–ին (8:50 Երևանի ժամանակով – խմբ.) Նեկլինովսկի շրջանի Կրասնի Դեսանտ ագարակի դպրոցում դիմակավորված և դանակով զինված 15-ամյա դեռահասը դպրոց մտնելու փորձ կատարելիս 4 մեծահասակի է վիրավորել. երեք աշխատակիցների և աշակերտներից մեկի բարեկամին։ Ականատեսներին հաջողվել է բռնել նրան», – Telegram-ի իր ալիքում գրել է Գոլուբևը։

Նրա խոսքով` պարզվել է, որ նա նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ է, որը հոգեկան հիվանդություն ունի։
Հայտնում են, որ երեխաներից ոչ ոք չի տուժել։ Վիրավորված մեծահասակների վնասվածքները թեթև են, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։

  • Կիսվել: